Jump to content

Քարիմ Խանի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարիմ Խանի ամրոց (պարս. ارگ کریم خان‎), գտնվում է Իրանի Շիրազ քաղաքի կենտրոնում։ Այն կառուցվել է Զանդ արքայատոհմի կառավարմա ժամանակաշրջանոմ։ Այն բանից հետո, երբ Քարիմ Խան Զանդը Շիրազը դարձրեց մայրաքաղաք, տեղափոխվեց այստեղ և սկսեց ամրոցի կառուցումը, որն անվանվեց Քարիմ Խանի ամրոց։ Կառույցը ներկա դրությամբ գտնվում է Իրանի իսլամական մշակույթի կազմակերպության հսկողութան տակ։ Վերջերս ամրոցը սկսել են վերանորոգել, որպեսզի այն վերածվի Իրանի Ֆարս նահանգի թանգարանի։ Քարիմ Խանի ամրոցը համարվում է Շիրազ քաղաքի տեսարժան վարերից մեկը, որտեղ ամեն տարի այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից[1]։

Քարիմ Խան Զանդը սկսեց ամրոցի և մի շարք այլ շինությունների կառուցումը` ազդված լինելով Սեֆյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունից։ Քարիմ Խանի հրամանով կառուցված ամրոցը, մի քանի այլ կառոյցների հետ միասին, ինչպես "Բազարե Վաքիլ"-ը, համարվում են Զանդ տոհմի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող Իրանի ճարտարապետության ամենաակնառու օրինակներից։ Փահլավիների դինաստիայի[2] օրոք ամրոցն օգտագործվել է որպես բանտ և այդ ընթացքում այն վնասվել է։ 1970-ական թվականների սկզբին ամրոցը վստահվել է Իրանի Մշակույթի և արվեստի կազմակերպությանը։

Ամրոցը կառուցվել է 1766-1767 թվականներին։ Քարիմ Խանը հրավիրել է իր ժամանակի լավագույն ճարտարապետներին։ Նա աշխատանքի համար տրամադրել է տեղական ու արտասահմանյան լավագույն շինարարական նյութերը։ Շինարարությունը ավարտվել է շատ արագ։ Զանդ դիանստիայի ժամանակաշրջանում կառույցն օգտագործվել է որպես շահի նստավայր, Ղաջարիների դինաստիայի շրջանում `որպես տեղական իշխանների նստավայր։ Հետագայում Ֆարս նահանգի նահանգապետ Աբդոլհոսեյն Միրզա Ֆարմանֆարմանը հանձնարարել է վերականգնել ամրոցի մանրանկարները ։

Մոհամմադ Խանի կողմից Շիրազը նվաճելուց հետո, Քարիմ Խանի նկատմամբ վերջինիս թշնամանքի պատճառով, նա որոշեց ոչնչացնել բերդը։ Այս որոշումը ընդունելով, նա ոչնչացրեց Զանդ արքայատոհմի ժամանակ կառուցած մի շարք շինություններ, այդ թվում նաև քաղաքային պատը։ Բարեբախտաբար, ամրոցն ամբողջությամբ չավերվեց և հետագայում այն օգտագործվեց որպես իշխանների նստավայր, որոնք նշանակվում էին նահանգի կառավարման նպատակով։

Ամրոցի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի 4000 քառակուսի մետր տարածք և տեղակայված է 12800 քառակուսի մետր հողամասի վրա։ Կառույցի շինարարության համար հիմնականում օգտագործվել են քար և կրաքար։ Դրսից շենքը պաված է աղյուսով։ Պատերի բարձրությունը կազմում է 12 մետր, իսկ աշտարակի բարձրությունը `14։ Դրսից այնպիսի տպավորություն է, որ կարծես շինությունը զարդարված չէ ներսից և սահմանափակվում է միայն սենյակներով։ Տանիքը կառուցված է այնպես, որ ամռանը թույլ չի տալիս արևի լույսին թափանցել սենյակներ։ Բոլոր սենյակները միմյանց հետ փոխկապակցված են այնպես, որ նրանց միջև տեղաշարժվելու համար դուրս գալու կարիք չկա։ Ներսից դահլիճները զարդարված են ոսկեպատ պատկերներով և նկարներով, որոնց հեղինակները ոգեշնչվել են Սեֆյանների դարաշրջանից։ Այս պատկերների ստեղծման ժամանակ օգտագործվել են ոսկի, սնդիկ կավ և այլ նյութեր։ Ամրոցի ներսում կառուցված են պատշգամբներ ու սենյակներ, լողավազաններ, շատրվաններ ու այգիներ, որոնք ունեն հատուկ գեղեցկություն։ Հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերում կան պատշգամբներ և ամեն կողմից վեց սենյակներ։ Արևելյան կողմում կա բաղնիք և մի քանի գրասենյակներ։ Ամրոցի չորս աշտարակները և պատերը, որոնց շուրջը փորված են խրամատներ, իրենցից ներկայացրել են կառույցի պաշտպանական մասը։ Աշտարակներից մեկը թեքվել է Պիզայի աշտարակի նման, ինչի շնորհիվ համարվում է Շիրազի տուրիստական վայրերից մեկը։ Այս աշտարակի անկումը կանխելը կարևոր է և տեխնիկական և ճարտարագիտական տեսանկյունից[3]։

Ամրոցի բաղնիքն Իրանում այս ոճով կառուցված առաջին բաղնիքներից մեկն է։ Այն նախատեսված էր Շահի ընտանիքի լոգանքի համար։ Բաղնիքի նախասրահում սովորաբար իրականացվում էին դաջվածքներ, մերսում, մարդիկ զրուցում էին, խոսում, ծխում էին նարգիլե, խմում տարբեև խմիչքներ։ Լոգարանը շոգեբաղնիքի հետ կապված է միջանցքով։ Այս համալիրի ջուրը ապահովվում էր Ռոքնաբադի ստորգետնյա ջրանցքի միջոցով։ Այս ջուրը համարվում է Շիրազի լավագույն ջուրը, այն պարունակում է հանքային աղեր։ Ներկայումս սակայն այս համակարգը քայքայված է։ Լոգարանի լողավազանի սենյակը բաղկացած է երեք մասից։ Միջին մասում կա պղնձե անոթ, որի մեջ կրակ էին վառում։ Անոթի երկու կողմում տեղակայված էին տաք ջրով երկու փոքր լողավազաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  2. https://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%A1%D5%B0%D5%AC%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
  3. https://surfiran.com/destination/shiraz/karim-khan-citadel/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]